Չորեքշաբթի, 24 Հոկտեմբերի 2018, 14:35
Արմինֆո. Ադրբեջանի ձեռք բերած ամերիկյան ուղղաթիռները քաղաքացիական նշանակության են և չեն կարող կիրառվել ռազմական նպատակներով: Հոկտեմբերի 24-ին ճեպազրույցում այդ մասին հայտարարել է ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը` մեկնաբանելով Ադրբեջանի կողմից ամերիկյան ուղղաթիռների ձեռք բերմանն առնչվող հարցը:
|
Հինգշաբթի, 4 Հոկտեմբերի 2018, 20:26
Արմինֆո. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը նախօրեին հրամանագիր է ստորագրել ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանին Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին (նստավայրը՝ Հաագա):
|
Չորեքշաբթի, 3 Հոկտեմբերի 2018, 18:24
Արմինֆո. Հայաստանը երբեք համաձայնություն չի տա, որպեսզի Ադրբեջանը թեկուզ դիտորդի կարգավիճակով անդամակցի ռազմական-ռազմավարական կազմակերպությանը, որի անդամն է հանդիսանում ինքը, քանի որ այդ երկիրը կրակում է իր սահմաններին: Հոկտեմբերի 3-ին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ՀԱՊԿ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության հարցին:
|
Երեթշաբթի, 2 Հոկտեմբերի 2018, 13:25
Արմինֆո. Մինչև տարեվերջ տեղի կունենա Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի նրա պաշտոնակից Էլմար Մամեմդյարովի հանդիպում:Հոկտեմբերի 2-ին Երևանում այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը:
|
Չորեքշաբթի, 26 Սեպտեմբերի 2018, 17:50
|
Չորեքշաբթի, 26 Սեպտեմբերի 2018, 17:37
Արմինֆո. Կրեմլում քիչ հավանական են համարում մինչև տարեվերջ Պուտինի այցը Հայաստան:
|
Չորեքշաբթի, 26 Սեպտեմբերի 2018, 14:41
Արմինֆո. Ադրբեջանը, շարունակելով զինվել, պոտենցյալ սպառնալիք է ոչ միայն Հայաստանի, այլ նաև՝ ողջ տարածաշրջանի համար, հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին սպառազինության վաճառքին:
|
Չորեքշաբթի, 26 Սեպտեմբերի 2018, 14:12
Արմինֆո.Ադրբեջանը չի համապատասխանում ՀԱՊԿ և Եվրասիական տնտեսական միության կանոնադրական փաստաթղթերի չափաորոշիչներին, հետևաբար՝ վերջինիս այդ կառույցներում դիտորդի կարգավիճակ տրամադրելու մասին խոսք անգամ չկա: Այդ մասին այսօր հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է արդյոք, որ տեսանելի ապագայում Ադրբեջանը ՀԱՊԿ-ում կամ ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանա, հատկապես, եթե հաշվի առնենք, որ այն արդեն դիտորդի կարգավիճակ է ստացել ՀՇԿ-ում:
|
Չորեքշաբթի, 26 Սեպտեմբերի 2018, 14:12
Արմինֆո.Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան հնարավոր այցի ժամկետների շուրջ խորհրդակցությունները շարունակվում են, հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
|
Չորեքշաբթի, 26 Սեպտեմբերի 2018, 13:47
Արմինֆո.Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ չպետք է ինքնանպատակ լինի, այլ պետք է բովանդակություն ունենա, հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների այսօրվա հանդիպմանը քննարկվի Ալիև-Փաշինյան հանդիպման կազմակերպման հարցը:
|
Չորեքշաբթի, 26 Սեպտեմբերի 2018, 13:32
Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպում տեղի չի ունեցել նրանց հագեցած գրաֆիկների պատճառով: Սեպտեմբերի 26-ին Երևանում այդ մասին հայտարարել է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
|
Չորեքշաբթի, 26 Սեպտեմբերի 2018, 13:06
|
Չորեքշաբթի, 26 Սեպտեմբերի 2018, 13:04
|
Չորեքշաբթի, 26 Սեպտեմբերի 2018, 13:03
Արմինֆո.Հայաստանի սահմանն ապօրինի հատած 16-ամյա Ումութ Ալի Օզմենի նկատմամբ հարուցված գործը կարճվել է: Սեպտեմբերի 26-ին այդ մասին հաղորդել է ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը: Նա հիշեցրել է, որ ավելի վաղ պատանու հայրը դիմել էր Հայաստանի իշխանություններին` խնդրելով ազատ արձակել որդուն: «Թուրք պատանու նկատմամբ հարուցված գործը կարճվել է: Այժմ մենք սպասում ենք թուրքական կողմի արձագանքին: Ավելին, որքան ես տեղյակ եմ, նրա հայրն արդեն Հայաստանում է` որդուն հայրենիք ուղեկցելու նպատակով՚, - եզրափակել է Բալայանը:
|
Չորեքշաբթի, 26 Սեպտեմբերի 2018, 12:31
Արմինֆո.Հայաստանի տարածքում չկան ոչ ամերիկյան, ոչ էլ որևէ այլ երկրի լաբորատորիաներ: Այդպիսի հայտարարությամբ հանդես է եկել ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը, արձագանքելով ԶԼՄ-ների այն հրապարակումներին, թե ռուսաստանցի փորձագետները Հայաստանի տարածքում, այսպես կոչված, կենսալաբորատորիաներ մուտք գործելու թույլտվություն են ստացել:
|
Չորեքշաբթի, 19 Սեպտեմբերի 2018, 13:07
Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաձգել է Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցության շրջանակում իր աշխատանքային այցն ԱՄՆ՝ սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու խորհրդի արտահերթ ընտրություններում քվեարկելու համար:
|
Չորեքշաբթի, 12 Սեպտեմբերի 2018, 11:33
Արմինֆո. Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները մշտական բնույթ են կրում: Այդ մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարուղար Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի ԶՈւ կողմից Տավուշի ուղղությամբ հրադադարի ռեժիմի հերթական խախտումը և այդ առնչությամբ հայկական կողմի գործողությունները:
|
Չորեքշաբթի, 12 Սեպտեմբերի 2018, 11:32
Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև այս պահին հանդիպում նախատեսված չէ, այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարուղար Տիգրան Բալայանը:
|
Չորեքշաբթի, 12 Սեպտեմբերի 2018, 11:15
|
Չորեքշաբթի, 12 Սեպտեմբերի 2018, 11:04
Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի վերջին կմասնակցի Նյու Յորքում ԱԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին: Այդ այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարուղար Տիգրան Բալայանը:
|